Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Հայաստանն այդ խաչմերուկում ինչ ապագա կարող էր ունենալ, եթե սեփական քաղաքական օրակարգ ունենար, և դա իրականացնելու ծրագիր, դիվանագիտություն և քաղաքականութուն

Հայաստանն այդ խաչմերուկում ինչ ապագա կարող էր ունենալ, եթե սեփական քաղաքական օրակարգ ունենար, և դա իրականացնելու ծրագիր, դիվանագիտություն և քաղաքականութուն
30.06.2024 | 14:39

Ինչպես հարկն է չեն բացատրում հայ հասարակությանը, թե «աշխարհի» համար ինչ նշանակություն ունի Հայաստանով անցնող ՀՅՈԻՍԻՍ-ՀԱՐԱՎ ճանապարհը և ԱՐԵՎՄՈՒՏՔ-ԱՐԵՎԵԼՔ ճանապարահը։ Վերջինս կոչում են «Զանգեզուրի միջանցք»։

ՈՒ՞մ է չափազանց ձեռնտու ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ճանապարհը և ու՞մ է չափազանց ձեռնտու ԱՐԵՎՄՈՒՏՔ-ԱՐԵՎԵԼՔ ճանապարհը։ Եվ Հայաստանն այդ խաչմերուկում ինչ ապագա կարող էր ունենալ, եթե սեփական քաղաքական օրակարգ ունենար, և դա իրականացնելու ծրագիր, դիվանագիտություն և քաղաքականութուն ունենար։

Եվ ոչ թե հովիվի փնտրտուքի մեջ, մոլորված գառնուկի նման մեկ այս կողմ վազեր, մեկ՝ այն կողմ։

Արևմուտք-արևելք ճանապարհը կամ Զանգեզուրի միջանցքը, 90-ականների սկզբից սկսեց շրջանառվել արևմտյան խոսնակների կողմից, դրանցից մեկը հիշում եք, Պոլ Գոբլն էր Մեղրիի հետ կապված իր ծրագրով։

Ի դեպ, 44-օրյա զինվորական օպերացիայից հետո նա նոր խանդավառությամբ կրկին ի հայտ եկավ իր մի քանի հարցազրույցներով։ Ինչևէ, ուրեմն, ինչու՞ է այդքան կարևոր Արևմուտք-Արևելք ճանապարհը հավաքական Արևմուտքի համար։ Նպատակը պարզ է․ Ռուսաստանին դուրս մղել այս տարածաշրջանից և փակել նրա առջև ճանապարհը դեպի հարավ։ Եվ, իհարկե, գրավել նրա տեղը։ Եվ այդ ամենն Արևմուտքը բնականաբար պետք է անի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջոցով։ Իսկ ի՞նչ պետք է անի նման պարագայում Ռուսաստանը։ Նա ԱՄԵՆ ԳՆՈՎ պետք է կանխի դա։ Ինչպե՞ս․ ասելով, որ ինքն է վերահսկելու այդ ճանապարհը։

ՈՒ՞մ միջոցով նա կարող է այդ նախագիծը իրագործել․ դարձյալ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջոցով:

Ի տարբերություն Արևմուտք-Արևելք ճանապարհի Հյուսիս-Հարավը անչափ ձեռնտու է Ռուսաստանին, բնականաբար։

Այդ ճանապարհով՝ մանավանդ երկաթգծով, Ռուսաստանն անցնելով Վրաստանի և Հայաստանի միջով ընդարձակում է իր ազդեցությունը դեպի հարավ և դեպի հարավ-արևելք։ Ռուսաստանի առջև այդ դեպքում բացվում է ուղղակի իմաստով կանաչ ճանապարհ։

Իսկ ո՞ր ճանապարհն է այդ երկուսից ձեռնտու Հայաստանին։ Անշուշտ Հյուսիս-Հարավը, որովհետև առանց որևէ նախապայմանի բացվում են անսահման մեծ շուկաներ, թեև, եթե հնարավոր լիներ, որ Հայաստանը լիներ այդ ճանապարհների լիիրավ տերը, ապա անգամ արևմուտք-արևելքը կարող էր վտանգավոր չլինել։ Բայց փոքր պետությունները հենց նրանով են փոքր, որ չունեն այդ իրավասությունը։ Դրանք չգրված միաջազգային օրենքների շարքում են։ Հետևաբար, Հայաստանը պետք է ընտրի, թե ում է հանձնում այդ ճանապարհների վերահսկողությունը։ Եթե համաձայնվում է Արևմուտք-Արևելք ճանապարհի վերահսկողությունը հանձնել Ռուսաստանին, դրանով ընդամենը չեզոքացնում է արևմտյան նախագիծը։

Սակայն դա մի քայլ է, որը նույնպես դժվար իրագործելի է Հայաստանի համար, որովհետև այն չափազանց կենսական նշանակություն ունի արևմուտքի համար և Երևանում գտնվող ԱՄՆ-ի ամենամեծ դեսպանություններից մեկը ձեռքերը ծալած չի նստել, որ թույլ տա այդպիսի բան տեղի ունենա։ Նա, Խորհրդային Միության կործանումից հետո, ամենից ակտիվն է այս տարածաշրջանում և միշտ գործել է ի շահ Ադրբեջանի և Թուրքիայի։

Օղակը սեղմվում է մեր իրանի շուրջ, ժամանակը կարող է «իր շավիղից դուրս սայթաքել», եթե մենք չկարողանանք կողմնորոշվել և չհասկանանք թե, այդուհանդերձ, այս ձևափոխվող աշխարհում ինչ քարտեզներ են նախապատրաստվում։

Ինչպե՛ս իմանալ։

Իսկ իմանալ անհրաժեշտ է, որովհետև միայն գոյություն ունեցող տարբերակների մեջ է հնարավոր ընտրություն կատարել։

Եթե, այսպես կոչված, Վեսթֆալյան համակարգը վերանում է և պարզվում է, որ մենք անտեղյակ լինելով համաշխարհային ծրագրերին երեք հարյուր տարի ուշացումով որոշեցինք «անկախություն» ձեռք բերել, այդքան մեծ զոհաբերություններով․․․

Ի՞նչ անել այսօր, ինչպե՞ս իմանալ թե ինչ ծածուկ գործեր են նախապատրաստվում։

Համաշխարհային զարգացման մտայնությունը հասկանալու համար միայն մեկ փաստ եմ ուզում բերել․ համայնքների խոշորացման ծրագիրը, որն այնուամենայնիվ, տասնամյակների պայքարից հետո, իրականացավ։ Ինչ է դա նշանակում։

Նշանակում է, որ աշխարհը գնում է դեպի կառավարման համակարգերի խոշորացման։ Դա վերաբերում է նաև պետություններին։ Ակնհայտ է որ ազգ-պետությունների (անկախության) դարն ավարտվել է և նոր դաշնությունների կազմավորման դարաշրջան ենք մտել։

Հնարավոր է դա երկար չտևի և այդ դաշնությունները փլուզվեն, ինչպես փլուզվեց Խորհրդային Միությունը, բայց այս պահին միտումը դա է, իսկ միտումը հասկանալն ամենից կարևորն է ճիշտ կողմնորոշվելու և կորուստներ չունենալու համար։ Մենք այսօր անկախության մասին, այդ քաղցր «ազատություն» բառի մասին այնպես ենք խոսում, կարծես դռնից անդին 18-րդ դարն է և ոչ թե 21-րդ

ը։

Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3376

Մեկնաբանություններ